AM
22 Սեպտեմբեր 2009 - 16:17 AMT

Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում է Հայաստանի ղեկավարության ֆիասկոյին

«Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այդքան էլ պարզ չեն, քանի որ նա ինչպես մի քանի ամիս առաջ, այնպես էլ հիմա անորոշ ժամանակով դադարեցրել է հանրահավաքները: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը»:

Ընդ որում, Հովհաննիսյանը հղում կատարեց Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, համաձայն որի, ինքը չի ցանկանում խանգարել Հայաստանի նախագահին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի սպասում է մինչեւ
ներկա ղեկավարությունը ֆիասկո կրի հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործում եւ դրանից օգուտ քաղի իր համար:

Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանին այն հարցի շուրջ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրի իր թեկնածությունը, Հովհաննիսյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանը անում է նման հայտարարություններ, քանի որ գիտի, որ նման բան տեղի չի ունենա: