Ապրիլի 16-ին տնտեսական գործերի դատարանում կուսումնասիրվի «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի հայցը ընդդեմ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, որի որոշման համաձայն ընկերությունը զրկվել է 37-րդ դեցիմետրային հաճախականությունից իր հաղորդումները հեռարձակելու իրավունքից: Հայցորդը պնդում է, որ հանձնաժողովի որոշումը լիցենզավորման մրցույթ անցկացնելու վերաբերյալ, ընդունվել է մի շարք օրենսդրական ակտերի խախտումներով: Մասնավորապես, 37-րդ հաճախականության վրա հեռարձակելու իրավունք ստանալու մրցույթը հայտարարվել էր լիցենզիայի ժամկետը լրանալուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այնինչ օրենքը պահանջում է դա անել երկու ամիս առաջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: