AM
22 Սեպտեմբեր 2009 - 17:52 AMT

ՀՅ Դաշնակցությունը մտադիր չէ ավելացնել նստացույցի մասնակիցների քանակը

«Հայաստանի կառավարության եւ ԱԳՆ շենքերի դիմաց կազմակերպված նստացույցի մասնակիցների թիվը մենք ավելացնելու, քանի որ քաղաքապետարանի կողմից նման ակցիայի համար թույլտվություն չունենք»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա դա բացատրել է նրանով, որ նրանց թվի մեծացման դեպքում իշխանությունների կողմից կարող են համապատասխան միջոցներ ձեռնարկվել մասնակիցներին ցրելու համար:

Վահան Հովհաննիսյանը նաեւ ավելացրել է, որ չնայած դրան, ակցիայի մասնակիցներին միանալ ցանկացողները շատ են: