AM
23 September 2009 - 09:10 AMT

Հայաստանում Դիվանագիտական դպրոց կստեղծվի

Հայաստանում Արտգործնախարարությանը կից դիվանագիտական դպրոց կստեղծվի: Վերջինիս ստեղծման մասին որոշում կայացվել էր հինգշաբթի օրը Հայաստանի կառավարության նիստում:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի խոսքերով, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ երկրի դիվանագետներն ուսումն արտասահմանում էին ստանում, իսկ այժմ բավարար նախապայմաններ կան Հայաստանի ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոց ստեղծելու համար, որտեղ դիվանագետները համապատասխան պատրաստում եւ վերապատրաստում կանցնեն:

Այդ առնչությամբ Կիրակոսյանը հաղորդել է, որ դպրոցի ֆինանսավորումը կիրականացվի Եվրամիության եւ ԵԱՀԿ միջոցների հաշվին: