AM
23 Սեպտեմբեր 2009 - 10:07 AMT

Հայաստանում մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխում

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանմանը, հասարակության տեղեկացվածությանը եւ այդ գործընթացին քաղաքացիների մասնակցությանն ուղղորդված միջոցառումների ծրագրին: «Մշակված ծրագիրը կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման հարցին համակարգային մոտեցում է», – ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը:

«Այդ որոշմամբ մենք այսօր հայտարարում ենք կենսաթոշակային բարեփոխման անցկացումը սկսելու մասին», – ավելացրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, կենսաթոշակային համակարգի բարեփոխման նախագիծն արդեն մշակվել եւ նախապատրաստվել է հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, հաջորդ նիստում նախագիծը կհաստատվի կառավարության կողմից եւ կներակայացվի Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը: