AM
23 September 2009 - 10:40 AMT

«World Vision Armenia» ամփոփում է «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» ազգային ծրագրի դրամաշնորհի արդյունքները»

Սեպտեմբերի 25-ին «World Vision Armenia» կազմակերպության «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» դրամաշնորհի գլխավոր ռեցիպիենտը կամփոփի ծրագրի արդյունքները եւ երաշխավորելով ֆինանսական աջակցության անընդհատությունը, կփոխանցի այդ ծրագրերի համակարգումը նոր ընդունողներiն` ՀՀ Առողջապահության նախարարությանը եւ «Առաքելություն Արեւելք» Միջազգային բարեգործական հիմնադրամին:

«World Vision Armenia» կազմակերպությունը իր 6-ամյա գործունեության ընթացքում, որպես դրամաշնորհի գլխավոր ռեցիպիենտ, իրականացրեց ավելի քան 14 ծրագիր ողջ Հայաստանի տարածքում: Այդ թվում նաեւ 152 ՄԻԱՎ վարակակիրներ ստացան հակավիրուսային բուժում, նաեւ օգնություն էր ցուցաբերվել ՄԻԱՎ վարակակիր 29 հղի կանանց, շնորհիվ ինչի ծնվեց միայն ՄԻԱՎ-հարուցիչի մեկ դրական արդյունքով երեխա:

«Մենք փոխանցում ենք գլխավոր ռեցիպիենտի մեր պարտականությունները երկարատեւ աշխատանքից հետո, սակայն հետագայում մենք նույնպես պատրաստ ենք կիսվել մեր երկարամյա փորձով ներկա ռեցիպիենտների հետ»,- նշեց «World Vision Armenia» կազմակերպության ներկայացուցիչ Կամիլլա Պետրոսյանը: