Վանո Սիրադեղյանի վստահված անձինք շարունակում են պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումը: Նրանք դիմել են դատարան հանրապետությունից Սիրադեղյանի հարգելի պատճառով բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով: Ինչպես հայտնի է, օրենքը թույլ է տալիս հանրապետության քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, եթե նրանք վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես բնակվել են երկրում: Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է ինչ Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը անհայտ է: Նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ` մի շարք ծանրագույն հանցագործությունների կատարման մեղադրանքով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: