2009թ. նոյեմբերին կկայանա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի բացումը: Մերկայումս Կասկադում, որտեղ գտնվում է Կենտրոնը, շինարարական աշխատանքներ են ընթանում:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը կբացվի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի արվեստի անձնական հավաքածուի ցուցահանդեսով:
Բացի ցուցահանդեսներից կկազմակերպվեն մի շարք հանրային ծրագրեր, այդ թվում դասախոսություններ արվեստի թեմաների շուրջ, դասական ժանրի ֆիլմեր, համերգներ եւ կրթական ծրագրեր:
«Թամանյան քանակների պուրակում ներկայացված են Ժամանակակից քանդակագործության յուրօրինակ նմուշներ: Ես համոզված եմ, որ պուրակը կդառնա հազարավոր այցելուների սիրված վայրերից մեկը: Նմանատիպ պուրակներ քիչ են աշխարհում», – նշել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Դե Մարշը: