AM
24 September 2009 - 16:41 AMT

Վաղը Երեւանում կկայանա Ալլա Պուգաչովայի համերգը

Սեպտեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում կկայանա ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի «Երազներ սիրո մասին» խորագրով համերգը: Նախքան համերգը Ալլա Պուգաչովային կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ալլա Պուգաչովան իր հրաժեշտի համերգային շրջագայությունն է կատարում, որից հետո պատրաստվում է հեռանալ բեմից: Մեկ տարվա ընթացքում նա դեռեւս շարունակելու է պարգեւել իր երգերը միլիոնավոր երկրպագուներին: