Գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրը:
Նկարիչը պարգեւատրվել է ժամանակակից գեղանկարչության զարգացման մեջ ունեցած ավանդի, հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ «Պուլսար» բրոնզե քանդակի համար: Այն տեղադրվել է Բոխում (Գերմանիա) քաղաքի լյութերական եկեղեցու բակում 2006թ. նոյեմբերի 19-ին: Միաժամանակ եկեղեցում տեղի է ունեցել Վարդանյանի 20 բրոնզե աշխատանքների ցուցահանդեսը:
Եվ ի տարբերություն ՀՀ մշակույթի նախարարության, որը միայն վերջերս է «Պուլսարի» տեղադրման եւ ցուցահանդեսի մասին տեղեկությունը զետեղել իր կայքում, գերմանական ԶԼՄ-ները ժամանակին են հրապարակել իրենց դրական արձագանքները: