AM
25 June 2003 - 15:26 AMT

ԹԵՀՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաքվում Իրանի դեսպանատունն այսօր հերքել է Ադրբեջանի հետ սահմանի երկարությամբ իրանական բանակի լրացուցիչ ստորաբաժանումների եւ անվտանգության ուժերի տեղաբաշխման մասին հաղորդագրությունները: Դեսպանատան հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, նշվում է, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: