AM
3 April 2002 - 18:52 AMT

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՀԱՆԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

Վեց ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննարկման էին դրել սահմանադրական բարեփոխումների այլընտրանքային տարբերակի նախագիծը, հանել են փաստաթուղթը շրջանառությունից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է նախագիծը մշակողներից մեկը` գիտության, կրթության,մշակույթի եւ երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, փաստաթղթի դուրս բերումը շրջանառությունից` խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի կողմից այն պայմանավորվածության խախտման հետեւանք է, ըստ որի, նախագահին կից հանձնաժողովի ներկայացրած նախագծի հետ , պետք է քննարկվեր նաեւ այլընտրանքային տարբերակը: Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը տվել է իր բացասական եզրակացությունը այլընտրանքային տարբերակի վերաբերյալ` հավանություն տալով նախագահի տարբերակին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: