AM
11 April 2002 - 18:07 AMT

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՎՐԱՑԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔՈՒՄԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ

Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ադրբեջանա-վրացա-թուրքական համաձայնագրի հնարավոր կնքումը առջացնում էՌուսաստանի Դաշնության մտահոգությունը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն: Նրա խոոսքերով, այդ հիմնահարցը քննարկվել է նաեւ հատուկ աշխատանքային խմբի նիստերի ընթացքում: Խումբը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ազդեցության շրջանակներում դիրքորոշումների համաձայնության ոլորտում ծագող հարցերի քննարկման համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: