AM
29 September 2009 - 11:35 AMT

Երեւանում անցկացվել է կլոր սեղան «Արեւմտյան Հայաստանում հայկական արմատներով այլադավանների խնդիրները» թեմայով

Երեւանում անցկացվել է կլոր սեղան «Արեւմտյան Հայաստանում հայկական արմատներով այլադավանների խնդիրները» թեմայով: Բացելով կլոր սեղանը` ԳԱԱ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց, որ կլոր սեղանը նվիրված է բավականին արդիական թեմայի: «Մենք հույս ունենք, որ այս միջոցառումը առաջարկ կհանդիսանա քննարկել այնպիսի կարեւոր խնդիր, որն այսօր ունի քաղաքական նպատակներ», – ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Իր հերթին ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ նման կլոր սեղանների միջոցով Հայաստանի ակադեմիական շրջանակները կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթային նյութ, ինչը թույլ կտա լինել հետեւողական ազգային խնդիրների լուծման գործում: