AM
30 September 2009 - 14:01 AMT

Երեւանի միջազգային երաժշտական փառատոնը կներկայացնի ամենահայտնի երաժիշտներին

Սեպտեմբերին մեկնարկած Երեւանի երրորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հերթական համերգները կկայանան հոկտեմբերի 1-ին եւ 4-ին Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում:

Համերգներին կմասնակցեն համաշխարհային մեծության երաժիշտներ եւ մենակատարներ` վալտորնիստ Ռադովան Վլադկովիչը (Ավստրիա), տենոր Ջուզեպե Ջակոմինին (Իտալիա) եւ սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Գերմանիա):

Մենակատարները ելույթ կունենան Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երեւանի միջազգային երաժշտական փառատոնն անցկացնում է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: