AM
30 September 2009 - 16:18 AMT

Աշխարհը նվաճած տանգոն հայտարարվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս

Այսօր Աբու Դաբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության գծով միջկառավարական կոմիտեի նիստից հետո Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին հայտարարել է, որ աշխարհահռչակ տանգոն հայտարարվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

«Ես շատ հպարտ եմ, որ արտակարգ երաժշտությունն ու զգացական պարն արժանի են պահպանվել հետագա սերունդների համար»,-ասել է Է.Լոմբարդին:

մասնագետները մինչ այժմ չեն եկել միասնական կարծիքի տանգոյի հայտնման ոչ վայրի, ոչ ժամանակի մասին: Համարվում է, որ պարը ծնվել է 19-րդ դարի վերջում Բուենոս Այրեսի Բոկա թաղամասում, որտեղ ապրում էին նավաստիներ եւ ձկնորսներ: Նշվում են նրա առաջացման տարբեր շրջաններ` 1880-1900թթ.: Ժամանակի ընթացքում տանգոն մեծ ծանաչում ստացավ եւ ի վերջո նվաճեց միլիոնավոր մարդկանց սրտերը: Արգենտինայի մայրաքաղաքում ամեն տարի անց են կացվում տանգոյի փառատոներ եւ առաջնություններ: