AM
1 October 2009 - 09:26 AMT

Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը

Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում տեղի կունենա ռուսական դասական երաժշտության համերգ: Համերգին կհնչեն Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Ստրավինսկու, Սկրյաբինի, Մետների, Շոստակովիչի, Մոսոլովի -Շեդրինիստեղծագործությունները:

ՀայկՄելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների – փառատոնների դափնեկիր է, 20-րդ դարի – ժամանակակից դասական երաժշտության լավագույն կատարողներից մեկը: Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նա- Ճապոնիայի – Մեքսիկայի ամենահայտնի դահլիճներում: Լինելով Ֆ.Բլումենֆելդի – Կ.Իգումնովի ռուսական դաշնամուրային դպրոցների կրող` պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի շրջանավարտը, Հայկ Մելիքյանը փայլուն կերպով շարունակում է այս դպրոցի ավանդույթները, ինչն ապացուցում են նրա մրցանակները – պարգ-ները ռուսական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարման ասպարեզում: 2010 թ. Ֆրանսիայում մեկնարկող Ռուսաստանի տարվա առիթով Հայկ Մելիքյանը հրավիրված է համերգներով ելույթ ունենալու Փարիզում` ռուսական դասական ծրագրերով: Ինչպես նա- Հ.Մելիքյանի կողմից ռուսական համերգներ կանցկացվեն Անտվերպենի, Ամստերդամի, Հաագայի, Օռլեանի – Հռոմի բեմերում:

ՀայկՄելիքյանը հայ-օտարազգի բազմաթիվ ժամանակակից կոմպոզիտորների առաջին կատարողն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում: Հայկ Մելիքյանին վստահվում են նոր ստեղծագործություններ այն համոզվածությամբ, որ դրանց կատարումները կլինեն ամենից լավը: Հայկ Մելիքյանին համոզվածությամբ կարելի է համարել այն արվեստի ավանդույթի շարունակողը, որը ձ-ավորել է Ֆրանց Լիստն իր ամբողջ դաշնամուրային վարպետության ամբողջականությամբ` կատարողականությամբ, կոմպոզիտորական – իմպրովիզացիոն արվեստներով: