AM
1 Հոկտեմբեր 2009 - 09:33 AMT

Հայ-թուրքական արձանագրություններն ավելի շուտ թուրքամետ են, քան հայանպաստ

«Այս քննարկումները վերաբերվում են ոչ թե բուն հայ-թուրքական հարաբերություններին, այլ Արձանագրություններին»,-հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքերով, ցանկացած հարցադրում այն մասին, թե սահմանը չի կարող փակ մնալ եւ հարեւանների հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, շեղում է խնդրի էությունից: Նա նաեւ նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները իրավական փաստաթուղթ են, եւ եթե անընդունելի է գոնե մեկ կետը, կնշանակի, անընդունելի է ամբողջ փաստաթուղթը:

«Ելնելով նրանից, որ Արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ սահմանափակում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը, ես դեմ եմ այդ Արձանագրությունների ստորագրմանը»,-ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: