AM
1 October 2009 - 13:31 AMT

Երեւանում տեղի կունենա համերգ-հանդիսություն` նվիրված Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյակին

Հոկտեմբերի 8-ին Երեւանում տեղի կունենա համերգ-հանդիսություն` նվիրված Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես կգան Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Ամերիկայի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Մայքլ Հարությունյանը, հիմնադրամի նախագահ Վիկտոր Մաքրաին եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը:

Համերգին ներկա կլինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատվավոր հյուրերի ելույթներից հետո տեղի կունենա «Բարեկամություն» պարի պետական համույթի համերգը:

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է սատարել ծանր պայմաններում հայտնված հայերին: