Լինելով կողմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀՅԴ Դաշնակցության եւ «Ժառանգության» գլխավորությամբ հայտարարել են, որ արձանագրություններից հարկավոր է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի այսպես կոչված սահմանի ճանաչմանը, քանի որ դրանով հայկական կողմը կճանաչի Կարսի պայմանագիրը: Խմբակցությունները դեմ են արխիվները հետազոտող հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ դրանով կասկածի տակ կդրվի Հայոց ցեղասպանության փաստը: «Հայ – թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի կարող կապված լինել Լեռնային Ղարաբաղի հետ», – նշվում է ՀՅԴ եւ «Ժառանգության» համատեղ հայտարարության
մեջ:






