Երեւանում մեկնարկել է HIGH FEST թատերական փառատոնը: Փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի խոսքով, փառատոնն այս տարի նույնպես միանգամայն ներկայացուցչական է լինելու: «Որպեսզի պահպանենք փառատոնի առաջատար դիրքը ողջ հետխորհրդային տարածքում, մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր»,- հոկտեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ղուկասյանը:
Փառատոնը բացվում է բուլղարական «Կրեդո» թատրոնի «Շինել» ներկայացմամբ:
HIGH FEST թատերական փառատոնը Երեւանում անցկացվում է 2001 թվականից եւ արդեն ճանաչված է որպես հետխորհրդային տարածքի ամենապատվավոր փառատոններից մեկը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր եւ տեղի կունենան պրեմիերաներ: