AM
2 April 2002 - 18:47 AMT

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ

Ապրիլի մեկի գիշերը վախճանվել է հայտնի հայ ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Կովալենկոն: Նա հայ ֆուտբոլի լեգենդն է եղել: Կովալենկոն համարվում էր 1973 թվականի «Արարատ» թիմի աստղային կազմի լավագույն պաշտպաններից մեկը: «Արարատ» վետերանների թիմի կազմում ապրիլի 21-ին նա պետք է դուրս գար Երեւանի «Հրազդան» մարզադաշտ` ԽՍՀՄ վետերանների հավաքականի հետ ընկերական խաղին մասնակցելու, որը նվիրված էր հայտնի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 75-ամյակին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: