AM
1 Հոկտեմբեր 2009 - 17:45 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս հանդիպումը վերջին շաբաթվա ընթացքում նախարար Նալբանդյանի եւ Մինսկի խմբի համանախագահների երկրորդ հանդիպումն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցեր: