AM
1 Հոկտեմբեր 2009 - 18:41 AMT

Պատմական հարցերի ենթահանձնաժողովը չի դնում հարցականի տակ Հայոց ցեղասպանությունը

Պատմական հարցերի ենթահանձնաժողովի ստեղծումով, որի գլխավոր խնդիրն է` հայ եւ թուրք ժողովրդների փոխվստահության վերականգնումը եւ երկխոսությունը պատմական հարթությունում, Հայոց ցեղասպանության հարցը ոչ մի կերպ չի դրվում կասկածի տակ: Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումներում նշել է ՀՀ ԱԴ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով պատգամավորների այն հայտարարություններին, որ պատմական հարցերի ենթահանձնաժողովի ստեղծմամբ կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ենթահանձնաժողովի ձեւավորմամաբ ստեղծվում են այնպիսի պայմաններ են, որոնց դեպքում երկու երկրների փորձագետները միջազգայնագետների հետ միասին կարող են քննարկումներ անցկացնել: «Ենթահանձնաժողովը չունի այլ մանդատ եւ ժամանակային սահմանափակումներ, քանի որ մենք գիտենք, որ այդ գործընթացը կարող է շատ երկար ձգձգվել, որի արդյունքում մեր երկրների հասարակությունը կարող է գալ ընդհանուր հայտարարի», – ընդգծել է Նալբանդյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի կասեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ երբեք չի դնում այդ փաստը կասկածի տակ: