«Նախքան հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում բավական ժամանակ կա, եւ դա կապված է այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենալու նախքան վավերացումը: Այսինքն չի կարելի այժմ շտապողական կարեպով կանխատեսել, թե ինչ կերպ դա կարվի եւ ով առաջինը կվավերացնի Արձանագրությունները»,- այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:
Սահակյանի խոսքով, եթե հանկարծ վտանգ առաջանա, որ ՀՀ ԱԺ կողմից այդ փաստաթղթերը վավերացնելուց հետո Թուրքիան մտադիր չէ դրանք վավերացնել, ապա Հայաստանի խորհրդարանը կարող է ցանկացած միջազգային պայմանագիր հետ կանչելու մասին օրենք ընդունել: «Այսինքն եթեԹուրքիայի խորհրդարանը չվավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները մեր վավերացումից հետո, մենք հանգիստ կարող են դրանք չեղյալ հայտարարել»,- ընդգծել է Սահակյանը:






