AM
2 October 2009 - 12:16 AMT

Երիտասարդ ընդդիմադիրները նման են ծրագրավորված ռոբոտների

Մենք չենք ցանկանում, որպեսզի Քաղաքի օրվա «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը վերածվի ընդդիմադիրների տոնի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է գեներալ-մայոր, Ոստիկանության շտաբի պետ Ներսես Նազարյանը` մեկնաբանելով այդ օրը ընդդիմության ներկայացուցիչների հնարավոր բողոքի ցույցերը: Նրա խոսքով, Քաղաքի օրը փողոցներում հսկողությունը կուժեղացվի: «Դա համընդհանուր տոն է: Ոստիկանությունը չի միջամտի, եթե դրա կարիքը չլինի»,- ասել է Նազարյանը:

Նա քննադատել է նաեւ երիտասարդ ընդդիմադիրների գործողությունները` ասելով, որ նրանց երթերը բավական վիրավորական են: «Բողոքող երիտասարդությունը նման է ռոբոտների, որոնք ծրագրավորել են»,- նշել է Ներսես Նազարյանը` ավելացնելով, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ՀՀ նախագահին, եւ որ Ոստիկանությունը նման վարք չի հանդուրժի: