Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը, որը ղեկավարում էր կայանը վերջին ինը տարիների ընթացքում, ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի` «թոշակի անցնելու կապակցությամբ»: «Արմինֆո» գործակալության տվյալներով, Ազատյանը 56 տարեկան է, իսկ համաձայն Հայաստանի աշխատանքային օրենսդրության` տղամարդիկ թոշակի են անցնում 65 տարեկանում: Նրա հետնորդի վերաբերյալ հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: