Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Ադրբեջանի նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Հեյդար Ալիեւի նախընտրական ծրագրի հիմնական դրույթը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է երկրում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: