AM
5 October 2009 - 11:24 AMT

Հայաստանում մեկնարկում է Շվեյցարական SBS Բիզնես դպրոցի MBA ծրագիրը

Շվեյցարական Բիզնես դպրոցը (Swiss Business School, SBS) մեկնարկում է Master of Business Administration (MBA) of SBS (Շվեյցարական Բիզնես դպրոցի Գործարար վարչարարության վարպետ) ծրագրի իրականացումը Հայաստանում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի հիման վրա, հաղորդում է բուհի մամլո ծառայությունը:

Համապատասխան պայմանագիրը կողմերը ստորագրել են սույն թվականի օգոստոսի 22-ին Շվեյցարական Բադրագազ քաղաքում` ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի եւ SBS-ի ղեկավար Բերթ Վոլֆսի կողմից:

Master of Business Administration ծրագրի իրականացումը ՌՀՀ-յի Բիզնես դպրոոցի հիման վրա բացառիկ հնարավորություն է ստանալ աշխարհում առավել մեծ հեղինակություն ունեցող գիտելիքներ եւ դիպլոմ MBA բիզնեսի ոլորտում` դուրս չգալով Հայաստանից: Շրջանավարտները կստանան գիտելիքներ եւ դիպլոմ, որոնք չեն առաջացնի կասկած աշխարհի ցանկացած երկրում: Շվեյցարական SBS Բիզնես դպրոցի հավատարմագրումը համապատասխանում է աշխարհի բիզնես դպրոցների ամենաբարձր պահանջներին:

Բացի MBA SBS «Մարքեթինգ» մասնագիտության դիպլոմից, շրջանավարտները կստանան նաեւ ՌՀՀ-ի «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտության դիպլոմ: Հայաստանում առաջին անգամ ուսանողները կապահովվեն ռուսերեն լեզվով սինխրոն թարգմանությամբ եւ գրականությամբ:

Ծրագրի գիտական ղեկավարն է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Սլավոնական համալսարանում: