AM
5 October 2009 - 15:04 AMT

Հրապարակվել է 2009 թվականի բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցուցակը

Այս տարի բժշկության գծով Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի գիտնականներ Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը եւ Ջեկ Շոստակը` քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար:

Մրցանակի արժանացած բացահայտումը մեծ նշանակություն ունի քաղցկեղի բուժման ուղիների որոնման եւ օրգանիզմի ծերացման մեխանիզմների բացահայտման գործում:

Մրցանակի դրամական պարգեւը, որը կկիսեն երեք դափնեկիրները, կազմում է 1,42 մլն դոլար: