AM
29 March 2002 - 17:53 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԻՐ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՍՏԱՆԱ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը երեկ նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ի պատասխան նրա ուղերձին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Ադրբեջանի ղեկավարը ողջունել է Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցումը եւ նշել է, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության զարգացմանը: Գոհունակություն հայտնելով ԱՄՆ նախագահի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ցուցաբերած ուշադրության կապակցությամբ` Ալիեւը հույս է հայտնել, որ այդ հիմնահարցը իր արդարացի լուծումը կստանա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: