AM
24 June 2003 - 17:28 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու պաշտոնական այցով Երեւան ժամանած Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Գուրուլյովը քննարկեցին ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, զրուցակիցները շոշափել են նաեւ հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները, մտքեր փոխանակել մի շարք տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: