AM
29 March 2002 - 17:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՋԻԿՍՏԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի սկզբին պաշտոնական այցեր կկատարի Կենտրոնական Ասիայի երկրներ: Նա կլինի Տաջիկստանում եւ Ղրղզստանում: Ապրիլի երկուսին, ժամանելով Դուշանբե, Հայաստանի նախագահը կայցելի «Դուստի» հրապարակ եւ ծաղկեպսակ կդնի « Տաջիկստանի Ազգային համաձայնության եւ վերածնունդի» հուշահամալիրին: Դրանից հետո նախագահներ Քոչարյանն ու Ռահմոնովը առանձնազրույց կունենան: Այնուհետեւ կկայանան բանակցություններ ընդլայնված կազմով եւ երկկողմ համաձայնագրերի ստորագրում: Նույն օրը տեղի կունենա երկու պետությունների ղեկավարների համատեղ մալո ասուլիսը: Ապրիլի երեքին Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Տաջիկստանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի նախագահը կայցելի Տաջիկստանի պատմության թանգարան, կլինի տաջիկական հինավուրց Խուջանթ քաղաքում: Ապրիլի չորսին Հայաստանի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կմեկնեն Բիշքեկ: Այցի օրակարգի առաջին կետը Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաեւի հետ հանդիպումն է: Երկու երկրների առաջնորդների զրույցից հետո կկայանան ընդլայնված կազմով բանակցություններ: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Ռոբերտ Քոչարյանն ու Ասկար Ակաեւը կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի Ղրղզստանի վարչապետի եւ խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: