AM
2 April 2002 - 18:57 AMT

2002թ. 1-ին ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐԵԼ 3521 ՆԱՄԱԿ

Ինչպես հայտնեցին «Արմինֆո» գործակալության թղթակցին ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից 2002թ. 1-ին եռամսյակի ընթացքում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների եւ առաջարկությունների հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում ուսումնասիրման առարկա է դառել 3521 նամակներ: Այդ թվում առաջարկություն – 71, դիմում – 2968, բողոք – 482:
Այդ թվում ըստ հարցերի բնույթի` բնակարանային – 213, կոմունալ-կենցաղային – 11, շինարարական – 5, արղեռ (տրանսկապ) – 4, գյուղատնտեսական – 23, կենսաթոշակային – 5, առողջապահական – 2, կրթական եւ մշակույթի – 4, ֆինանսական – 1559, օրենսդրական – 51, որդեգրման հաշվառման – 1, աշխատանքի եւ աշխատավարձի – 466, ապարատային – 31, սեփականաշնորհման – 6, այլ հարցեր – 1129:
Բոլոր դիմումներին, բողոքներին եւ առաջարկություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով, դրանց զգալի մասը վերցվել է վերահսկողության:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: