AM
7 Հոկտեմբեր 2009 - 13:03 AMT

Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարկոզիին

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Ելիսեյան պալատում իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վիգեն Չիտեչյանը նախքան ներկայիս նշանակումը ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարն ու Բենիլյուքսի երկրներում ՀՀ դեսպանն է եղել (նստավայրը` Բրյուսել):