AM
7 Հոկտեմբեր 2009 - 15:16 AMT

Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս անվտանգության ոլորտում կադրերի պատրաստմանը

Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս անվտանգության ոլորտում կադրերի պատրաստմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Հայաստանում արդեն սկսվել է բոլոր մարզերում անվտանգության ռազմավարական զարգացման հայեցակարգի մշակման գործընթացը»,- հաղորդել է Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով, անվտանգության ոլորտում Հայաստանը համագործակցություն է իրականացնում երեք ուղղությամբ` Հայաստան-Եվրամիություն համագործակցություն, որի շրջանակներում ծրագրված է 600 կոնկրետ միջոցառում, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն, որը նախատեսում է 122 կետերի կատարում, որոնցից 84-ն արդեն իրականացվել են: «Մեր համագործակցության երրորդ ուղղությունը համագործակցությունն է ՀԱՊԿ հետ: Այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանք է կատարվել»,- նկատել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Ինչպես նա հաղորդել է, որ այդ երեք ուղղություններով 2009-2011թթ. ծրագրված է 400 միջոցառումների իրականացում:

Բացի դրանից, ինչպես նշել է Արթուր Բաղդասարյանը, ներքին պետական վավերացման փուլում է գտնվում մի պայմանագիր, որը վերաբերում է Հայաստանի իրավապահ մարմինների կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրներին: