AM
7 October 2009 - 15:36 AMT

Բեմարվեստի վարպետները անցկացրեցին վարպետության դասընթացներ սկսնակ հայ ռեժիսորների համար

Հոկտեմբերի 7-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ բեմարվեստի վարպետների մամլո ասուլիս, որոնք HIGH FEST փառատոնի շրջանակներում վարպետության դասընթացներ սկսնակ ռեժիսորների համար:

Վարպետության դասընթացները մասնավորապես վարում էին` Դավիթ Բուրմանը (Ռուսաստան), Յանա Պրեկովան (Չեխիա), Հոյել Վիթսը (Մեծ Բրիտանիա) եւ Ֆիլիպ Առնոն (ԱՄՆ): Դասընթացներին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:

Մամլո ասուլիսի ժամանակ բոլոր տիկնիկավարների կողմից HIGH FEST փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանին տիկնիկային թատրոններին աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագիր հանձնվեց: