AM
8 Հոկտեմբեր 2009 - 14:54 AMT

Հայաստանի վարչապետը կառավարության անդամներին կոչ է արել մասնակցել «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը

Ամփոփելով կառավարության նիստի արդյունքները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սագսյանն իպատասխան Էրեբունի-Երեւան հանդիսությանը մասնակցելու` Երեւանի քաղաքապետի հրավերի, կառավարության անդամներին հորդորել է օգտվել բարեպատեհ առիթից եւ ներկա գտնվել հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքում անցկացվելիք բազմազան միջոցառումներին` նվիրված Էրեբունի-Երեւանի 2791-ամյակին:

Երեւանի հիմնադրման տարեթիվն է համարվում ուրարտական Էրեբունի հնագույն քաղաքի հիմնադրման տարեթիվը (մ.թ.ա 782): Էրեբունու ավերակները գտնվում են Երեւանի ծայրամասում` Արին-Բերդ բլրի վրա: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական Արգիշտի I արքայի կողմից: