AM
8 Հոկտեմբեր 2009 - 16:22 AMT

Ահարոն Շխրտմյան. Հայաստանի նախագահը ուշացերց իր այցը Բեյրութ

«Սփյուռքը ունի բազմաթիվ մտավախություններ Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Գլխավոր անհանգստությունը կապված է Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության հետ», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է լիբանանյան «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր, Գնչակ սոցիալ -ժողովրդավարական կուսակցության անդամ Ահարոն Շխրտմյանը:

Նրա խոսքերով, չնայած այն բանի, որ ՀՀ նախագահը բավական համոզիչ էր պատասխանում Սփյուռքի հարցերին, միեւնույն է Արձանագրություններում մեզ համար մութ տեղեր մնացին : «Մեզ համոզում են, որ այդ փաստաթղթերում Հայաստանի համար չկա ոչ մի վտանգ, սակայն արդյ՞ոք դա այդպես է», – ասել է նա, եւ ավելացրել, որ 2 ժամվա ընթացքում հնարավոր չէր փարատել Սփյուռքի անհանգստությունը:

«ՀՀ նախագահը ուշացրեց իր այցը», – ընդգծել է նա: