AM
27 March 2002 - 19:15 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳԱՂՈՒԹԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը այցելել է Աբովյանի կանանց եւ երեխաների քրեական ուղղիչ գաղութ: Գաղութի պետի հետ ունեցած զրույցից հետո Կաթողիկոսը հանդիպել է կալանավորների հետ: Նա օրհնել է բոլոր ներկաներին: Կալանավորները հանդես են եկել Գարեգին Երկրորդի առաջ համերգային ծրագրով, որի ավարտից հետո հայրապետը զրուցել է կալանավորներից մի քանիսի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: