AM
9 Հոկտեմբեր 2009 - 14:00 AMT

Երեւանում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի երթ է սկսվել (Ֆոտոռեպորտաժ)

Երեւանում ժամը 17:00-ին բողոքի երթ է սկսվել, որը կազմակերպել է ՀՅ Դաշնակցությունը` կապված հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ: Բողոքական ուժերի մոտ 4-5 հազար կողմնակիցներ Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայրը, որտեղից կարճատեւ ցույցից հետո կշարժվեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Ցուցարարների ձեռքին «Ոչ Արձանագրություններին», «Ոչ մի զիջում Թուրքիային», «Ոչ նախապայմաններին» կարգախոսներով ցուցապաստառներ են:

  • Ֆոտոռեպորտաժ