AM
27 March 2002 - 18:45 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ութ հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: 9:30-ին Աբովյանի պուրակի մոտ տրոլեյբուսը բախվել է ուղեւորատար միկրոավտոբուսի հետ: Բոլոր տուժածները, այդ թվում եւ ավտոբուսի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոց: Ենթադրվում է, որ վթարի պատճառ կարող էր դառնալ տրոլեյբուսի արգելակների անսարքությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: