AM
9 October 2009 - 14:52 AMT

Եվգենի Գլադունչիկը պարգեւատրվել է Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալով

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ երկարատեւ, անբասիր աշխատանքի եւ բարեսիրական շարունակական գործունեության համար պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

Պարոն Գլադունչիկը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի բարձր գնահատանքի համար` նշելով, որ այս բարձր պարգեւը պարտավորեցնում է այդ վստահությանը արժանի գործունեություն ծավալել ապագայում եւս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը: