Բողոքի ցույցերը չեն կարող ազդել ՀՀ ղեկավարության որոշման վրա, այժմ ղեկավարությունը սխալվում է, ինչպես սխալվում էր մարտի 1-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ծիծեռնակաբերդում հանրահավաքի մասնակից, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա կարծիքով, հայ ժողովուրդը կարող է հայտնվել նման արձանագրությունների ստորագրման փաստի առջեւ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: «Ըստ իս, ղարաբաղյան կարգավորման հարցը գտնվում է ավարտական փուլում եւ արդեն կան նախաստորագրված փաստաթղթեր»,-ասել է Ա.Կարապետյանը:
Նա նաեւ նշել է, որ ժողովրդի բողոքի ալիքն աստիճանաբար կաճի: «Պետք է միշտ հիշել, որ Հայաստանում հարցերը լուծվում են միայն այն դեպքում, եթե ժողովուրդը բարձրանում է եւ գնում է մինչեւ վերջ»,-ասել է Կարապետյանը:






