AM
10 October 2009 - 13:08 AMT

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի 2791-ամյա մայրաքաղաքը կվերածվի տոնական հրապարակի

Հայաստանի մայրաքաղաքը հոկտեմբերի 11-ին կնշի իր 2791-ամյակը: Քաղաքապետարանի կազմակերպած «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում միջոցառումները տեղի կունենան հիմնական փոքր կենտրոնի տարածքում, որը ավտոտրանսպորտի համար փակ կլինի 08:30-ից, իսկ տեղեկատվական կենտրոնները, որոնք միջոցառումների մասին տեղեկություններ են հաղորդելու, կբացվեն կեսօրին:

14:00-ին կսկսվի տոնական քայլերթը Ռուսաստանի հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ, մեկ ժամ անց պարաօլիմպիական խաղերի մասնակիցները երթ եւ վազք կկատարեն 2791մ երկարությամբ` Հաղթանակի կամուրջից մինչեւ Մատենադարան, որին կհաջորդի հեծանվավազքը: 16:30-ին Մաշտեցի պողոտայի եւ Բուզանդ փողոցի խաչմերուկում կկայանա ավանդական «կոխի» ցուցադրական ելույթ` «Մարաթուկ» երգի, պարի համույթի մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ Հանրապետության հրապարակում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանդես կգա ողջույնի խոսքով:

14:00-ին Հյուսիսային պողոտայում Վարպետների քաղաքն է լինելու, միաժամանակ Կասկադ հանալիրի տարածքում կանցնի ռետրո ոճի ավտոմեքենաների ցուցադրություն: Քսան զանազան բեմերում կհնչի զանազան ժանրի երաժշտություն: Արգիշտի արքայի գլխավորությամբ 3000 զինվորների թատերականացված երթ կանցնի Էրեբունի թանգարանից մինչեւ Այրարատ կինոթատրոն, ապա` Հանրապետության հրապարակ:

14:00-19:00 Մանկական բեմ` տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խմբային խաղեր հաղորդավարների, աճպարարների եւ հեքիաթների հերոսների հետ (Մանկական այգի)
15:00-19:00 Թատերական բեմ` պանտոմիմա, բեմադրություններ, էտյուդներ (Մոսկովյան պուրակ)
16:00-23:00 Աշխարհի ժողովուրդների բեմ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համույթների ելույթներ (Անգլիական զբոսայգի` Սունդուկյան թատրոնի հարեւանությամբ)
15:00-20:00 Էստրադային բեմ` Անդրե, Հայկո եւ ուրիշներ (Ստ.Շահումյանի հրապարակ)
18:00-23:00 Երիտասարդական բեմ` դիջեյներ, երաժիշտներ Վրաստանից, կրակի ներկայացում (Մատենադարանի հարեւանությամբ)
16:00-23:00 Ջազային երաժշտության բեմ` Լեւոն Մալխասյան, «Կատուներ», «Time Reporte» (Կասկադ համալիր)
16:00-23:00 Ռոք-երաժշտության բեմ` «Բամբիռ», «Էմփիռեյ», «Դոգմա», «Road movie» («Մոսկվա» կինոթատրոն)
16:00-23:00 Դասական երաժշտության բեմ` (Կոմիտասի արձանին կից պուրակ)
16:00-23:00 Ժողովրդական երաժշտության բեմ` Արսեն Գրիգորյան, Գուրգեն Դաբաղյան, Սասունցի Դավիթ, Լեյլա Սարիբեկյան Մաշտոցի պողոտայի եւ Բուզանդ փողոցի խաչմերուկ)
19:30-23:00 Հեղինակային բեմ` Ռուբեն Հախվերդյան, Դավիս Ամալյան, Էդուարդ Զորիկյան (Մոսկովյան պուրակ)

Հանրապետության հրապարակում տեղակայված գլխավոր բեմում համերգը կսկսվի 20:00-ին, իսկ երկու ժամ անց տոնական հրավառություն կլինի մայրաքաղաքի 20 վայրերից: