AM
26 March 2002 - 17:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՆՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԵՐԱԶԱՆՔԸ` ԹԵՅԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԵՐԲԵՔ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՆԱ

Հայկական բանակի մարտունակությունը թույլ կտա հետ մղել ցանկացած ոտնձգություն: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունն այն մասին, որ «ադրբեջանական բանակը ի վիճակի է հասնել մինչեւ Երեւան եւ առաջ անցնել »` Սերժ Սարգսյանը նշել է, որ «Աբիեւը խոստացել էր իր նշանակումից մեկ տարի անց թեյել Ստեփանակերտում»: «Ինչպես տեսնում եք, նրա երազանքը չիրականացավ»,-ասել է Սարգսյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: