ՀՅ Դաշնակցությունը վճռական է ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման դեմ պայքարում: Այդ մասին ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, որն այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ներկայացրեց ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այդ նպատակին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի բոլոր քաղաքական քայլերը, ընդհուպ մինչեւ հեղաշրջում: ՀՅԴ-ն հայությանը կոչ է անում ինքնավստահ ու վճռական լինել: «Մենք պարտավոր ենք համատեղ ուժերով բացառել Արձանագրությունների վավերացումը` դրանով իսկ լիկվիդացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար իրական սպառնալիքները»,- նշվում է Դաշնակցության հայտարարության մեջ: Կուսակցությունն աշխարհի հայությանը նույնպես միասնության ու ազգային հարցերում սպասվող հնարավոր վտանգավոր զարգացումներին դիմակայելու պատրաստակամության կոչ է անում:






