Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությանն ուղղված նրա հովանու ներքո տարվող հետազոտությունները, թեկուզ դժվարությամբ, սակայն առաջ են ընթանում: Ներկայումս շարունակվում են աշխատանքները ԴԻԱՀ-ի բուժման համար հայ մասնագետների կողմից մշակված դեղամիջոցի հատկությունների ուսումնասիրման շուրջ: Նախարարի խոսքերով` վերջերս ստորագրվել է պայմանագիր` Հնդկաստանում փորձարկումների շարունակման մասին: Շուտով Դելի կմեկնի հայ բժիշկների մի խումբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: