AM
13 Հոկտեմբեր 2009 - 11:34 AMT

Հայաստանում ձեւավորվել է «Սարդարապատ» նոր շարժումը

Հայաստանում ձեւավորվել է «Սարդարապատ» նոր շարժումը, որի հիմնադիրներն են «Միացում» ազգային նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Վարդան Խաչատրյանը, հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Իր հերթին Ժիրայր Սեֆիլյանը, տեղեկացրել է լրագրողներին կազմակերպության հետագա քայլերի մասին: «Առաջին հերթին կստեղծվի շարժման կոմիտե, որի ձեւավորումը արդեն ընթացքի մեջ է», – ասել է Սեֆիլյանը, ավելացնելով, որ նրանք քայլ առ քայլ կտեղեկացնեն ժողովրդին իրենց գործունեության մասին: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի այսօրվա վիճակը` երկրի ներքին անարդարության եւ անկայունության հետեւանքն է: «Մեր նպատակն է հասնել դրան, որպեսզի իշխանությունները ղեկավարվեն բարձր բարոյական սկզբունքներով», – ընդգծել է Ժիրայր Սեֆիլյանը:

«Ժողովուրդը չի վստահում այն բազմաթիվ կուսակցություններին եւ խմբակցություններին, որոնք կատարելով տարբեր բնույթի գործարքներ` հարստանում են նրանց աչքերի առջեւ», – նշել է Խաչատրյանը: Նրա խոսքերով, ժողովուրդը չի վստահում իշխանություններին:

«Մեր շարժումը ֆինանսապես անկախ է` մենք չենք ցանկանում ղեկավարվել ինչ որ մեկի կողմից», – նշել է Վարդան Խաչատրյանը: