AM
13 October 2009 - 15:08 AMT

Հայաստանում հրատարակվել է Մակ-Գրեթի «Աստվածաբանության հիմունքները» եւ Գրիգոր Նարեկացու «Աղոթագիրքը»

ԳարեգինԲԾայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել XX դարի նշանավոր աստվածաբան Ալիստեր Ե. Մակ-Գրեթի «Աստվածաբանության հիմունքները» աշխատությունը, որի անգլերեն թարգմանությունը կատարել է Մայր Աթոռի միաբան Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը, ինչպես նաեւ «Աղոթագիրքը», որի մեջ ներառված են հատվածներՍ. Գրիգոր ՆարեկացուԱղոթամատյանից:

«Աստվածաբանության հիմունքները» ընթերցողին եններկայացնում աստվածաբանության գլխավոր թեմաները` հավատ, Աստված, արարչագործություն, Հիսուս Քրիստոս, փրկություն, Ս. Երրորդություն, Եկեղեցի եւ այլն: Ամեն մի գլուխ ընդգրկում է այս թեմաներից յուրաքանչյուրի համառոտ նկարագրությունը, պատմական զարգացումը եւ հաստատումը, ներկայացնում է աստվածաշնչյան տեքստերը եւ ամփոփում «Քրիստոնեական աստվածաբանությունը դարերի ընթացքում ձեւավորած առաջատար մտածողների» ուսումնասիրությունների արդյունքները:

Իսկ «Աղոթագիրքը» իրենից ներկայացնում էՍ. Գրիգոր ՆարեկացուԱղոթամատյանից հատվածների ժողովածու` հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Նախատեսված էամենօրյա աղոթքներիհամար: